ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի վերջը տեղի կունենա 2018-ի մարտին. Ամերիկացի գիտնականները վերծանել են Աստվածաշունչը

ՖՈՏՈ

Գիտնականները աշխարհի վերջի նոր ամսաթիվ են սահմանել։ Այսպես՝ ամերիկացի մասնագետների խոսքով՝ այն վրա կհասնի այս տարվա մարտին։ Մարդկությունը կարող է փրկվել միայն այն դեպքում, եթե բնակության համար նոր մոլորակ գտնի, փրկվելու այլ տարբերակներ չկան, հայտնում է Innov–ը։

 

Ամերիկացի աստղագետների կարծիքով Երկիր մոլորակի համար գլխավոր վտանգը ներկայացնում է Նիբիրու մոլորակը, ինչի մասին բազմիցս խոսվել է։ Ի սկզբանե այդ մոլորակի հետ բախումը կանխատեսում էին 2012 թվականին, երբ առաջին անգամ հայտնի դարձավ Նիբիրիուի մասին, սակայն այն ժամանակ կանխատեսումները չիրականացան։ Հիմա, գիտնականների խոսքով, ամեն բան ավելի լուրջ է, բախումից հնարավոր չէ խուսափել։

Գիտնականները նշում են, որ Նիբիրու խորհրդավոր մոլորակը կարող է ամբողջովին ծածկել Արեւը եւ մեր մոլորակը 180 աստիճանով շրջել։ Որպես ապացույց՝ մասնագետները նշում են հաճախակի դարձած բնական աղետները։ ՆԱՍԱ–ի մասնագետներն իրենց հերթին հերքում են այդ խորհրդավոր մոլորակի գոյությունը, քանի որ մինչեւ հիմա արբանյակներից ոչ մեկը չի ֆիքսել այդ մոլորակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular