ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե ինչպես է ավարտվելու Մերժվածը սերիալը

ՎԻԴԵՈ

Մերժվածը  հնդկական հեռուստասերիալ՝ նկարահանված Colors TV-ի կողմից: Ունի 2 եթերաշրջան, 1549 մաս: Գրված է` Աջեյի, Ասիմ Արորայի և Կումար Աբհիշեկի կողմից։ Պատմությունը ըստ` Միտալիի, Կալաշի և Շիպրա Արորայի։ Ֆիլմի ռեժիսորներն են` Քեթան Դուբեյը և Ռավինդրա Գաուտամը, պրոդյուսերներն են՝ Կալյան Գուհան, Ռուփալի Գուհան, Պինտու Գուհան և Հարշ Դեյվը: Սցենարը գրել է Վիրենդրա Շահանին։ Ֆիլմի բնօրինակ անվանումն է "Uttaran", որը թարգամաբար նշանակում է «Ողորմություն»։ Ֆիլմն արտադրել է "Film Farm India" ընկերությունը։ Նկարահանվել է Մումբայում, հինդի լեզվով: Նկարահանումները սկսվել են 2008 թվականի դեկտեմբերի 1-ին, ավարտվել են 2015թվականի հունվարի 16-ին: Սերիաների տևողությունը կազմում է` 20 րոպե, (Հնդկաստանում՝ հինդի տարբերակով) իսկ միջազգային տարբերակով` 45-50 րոպե:

«Մերժվածը» երկու ընկերուհիների մասին է, որոնք տարբեր սոցիալական շերտերում էին գտնվում. Տապասիան (Ռաշմի Դեսայի) հարուստ հողատիրոջ աղջիկ էր, իսկ Իչչան (Թինա Դատտա) բարի աղախնի աղջիկ էր: Տարիներ անց աղջիկները մեծանում են: Տապասիան ավելի գոռոզ է դառնում: Վիրը (Նանդիշ Սանդու/Վիկաս Բհալլա) հանդիպելով Իչչային սիրահարվում է, իսկ Տապասիան ամեն կերպ փորձում է բաժանել նրանց, բայց չի հաջողվում: Տապասիան հասկանալով որ Վիրը միայն Իչչային է սիրում, բաժանվում է Վիրից։ Իչչան և Վիրը ամուսնանում են։ Տապասիայի մեջ մեռնում է Վիրին հասնելու ցանկությունը և նա ամուսնանում է Ռագուվենդրայի (Գաուրավ Չոպրա) հետ: Հետագայում Իչչան և Վիրը ունենում են երկու երեխա` Միթիին և Յուվրաջին։ Տապասիան և Ռագուվենդրան իրենց հերթին ունենում են մեկ երեխա` Մուկտային։ Տապասիան կյանքից դասեր է առնում և նորից ընկերանում է Իչչայի հետ։

Երկրորդ եթերաշրջանը Իչչայի դստեր` Միթիի (Թինա Դատտա) և Տապասիայի դստեր` Մուկտայի (Սրիջիտա Դե) ընկերության մասին է։ Նրանք նույնպես ենթարկվում են կյանքի այն նույն փորձություններին և ճակատագրին, որին ենթարկվել էին Իչչան ու Տապասիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular