ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ ընդամենը 1000 դրամով. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երկու օրից՝ օգոստոսի 6-ին, ուժի մեջ կմտնեն «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում մեկ ամիս առաջ կատարված փոփոխությունները։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ։

Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ չափահաս քաղաքացիներին հին նմուշի նոր անձնագիր չէր տրվում։

Նրանք կարող էին ստանալ միայն նույնականացման քարտ, որը Հայաստանի տարածքում փոխարինում է անձնագրին, իսկ երկրից դուրս գալու համար մարդիկ պետք է 25 հազար դրամ վճարեին և կենսաչափական անձնագիր ստանային։

Բայց այժմ պարզվում է, որ այդ պարտադիր պահանջի կարիքը կրկին չկա, և մարդիկ կարող են սովորական անձնագրեր ստանալ։ Եւ այստեղ բնական հարց է ծագում՝ ինչու պետք է ՀՀ քաղաքացիները երկուսուկես տարի պարտադրված վճարեին 25 հազար դրամ, որպեսզի հետո պարզվեր, որ առանց դրա էլ, ընդամենը հազար դրամով էլ կարելի է անձնագիր ստանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular