ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մերժվածի» Տապասիան խնդիրներ ունի նոր սերիալի նկարահանման հրապարակում. նրան արհամարհում են

ՎԻԴԵՈ

«Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Ռաշամի Դեսայը  Հայաստանում  հայտնի է դարձել Տապասիայի կերպարը մարմնավորելու արդյունքում: Նա նաև այլ հեռուստասերալներում է նկարահանվում, սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունենում: Հիմա Ռաշամի նկարահանվում է  Dil Se Dil Tak հեռուստասերիալում, որի դերասանները դեմ են դուրս եկել նրան ու չեն շփվում դերասանուհու հետ:

 

Ինչպես հայտնում է India.com-ը՝ նույնիսկ հեռուստասերիալի գլխավոր դերասան Սիդհարթ Շուկլան չի ցանկանում շփվել Ռաշամիի հետ: Նկարահանման հրապարակում ու այլ հավաքներին նա նախընտրում է հեռու գտնվել դերասանուհուց, թեև կադրում նրանք բավականին ջերմ հարաբերություններ ունեն:«Ռաշամին ու Սիդհարթը չեն կարողանում լեզու գտնել իրար հետ, քանի որ Ռաշամին շատ կամակոր է: Դա սկսում է երևալ նույնիսկ կադրում: Սիդհարթը միակը չէ նկարահանման հրապարակում, որ խուսափում է Ռաշամիի հետ շփվել»,- ասել է նկարահանող խմբի անդամներից մեկը:

 

Նշենք նաև, որ որոշ ժամանակ առաջ երկրպագուները համոզված էին, որ Ռաշամին ու Սիդհարթը ոչ միայն կոլեգաներ են, այլև սիրավեպ ունեն: Տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ Ռաշամին շատ է դուր եկել Սիդհարթին, ու նրանք շատ ժամանակ են անցկանցում միասին:  Դերասանները հերքում էին այդ տեղեկությունները։ Հիմա նրանց միջով ինչ–որ սև կատու է անցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular