ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլում ծեծել են հղի կնոջը կարճ շորով փողոց դուրս գալու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Life.panorama.am-ը գրում է.

Ծայրահեղ իսլամականները Ստամբուլի փողոցում ծեծել են հղի կնոջը, որի հագուստը համարել են շատ բաց։ Ինչպես պարզել են լրագրողները, տուժող կինը «Evrensel» թերթի թղթակցուհի Հազալ Օմելն է, որը գտնվում է հղիության 6-րդ ամսում։

«Աշխատանքից հետո ես տուն էի գնում իմ սովորական ճանապարհով։ Հանկարծ ինչ-որ մեկը քաշեց իմ մազերից։ Շրջվելով ես տեսա փարաջայով կնոջ, որը հարձակվեց ինձ վրա՝ մեղադրելով, որ ես շատ կարճ հագուստ եմ հագնում և Գյուլենի կողմնակիցն եմ»,-պատմել է Հազալը։

Նա ասել է, որ հարձակվողները 4-ն էին, 2 կին և 2 տղամարդ, որոնք ասում էին, որ նա պետք է հագնվի այնպես, ինչպես իրենք են ասում։

Կնոջ խոսքերով սկզբում հարձակվողները 3-ն էին, հետո նրանց միացավ ևս մեկ մորուքավոր տղամարդ, որը ոտքով հարվածել էր նրան։ Հղի կնոջը փրկել էր մի տարեց անցորդ, որը համոզել էր իսլամիստներին հանգիստ թողնել նրան։
Նրան քննող բժիշկը խորհուրդ է տվել դիմել ոստիկաններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular