ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորում ենք գեղեցիկ զարդարել Զատկի ձուն (Photo)

ՖՈՏՈ

Զատիկին ձվերի ներկումն ընտանիքի անդամներին միավորելու հետաքրքիր գործընթացներից մեկն է: Այժմ խանութներից կարող եք գտնել ձվերը զարդարելու համար նախատեսված բազմաթիվ ներկեր, փայլեր, զարդարանքի պարագաներ և այլն: Ներկայացնենք, թե ինչպես ինքներդ կարող եք գեղեցիկ և օրիգինալ զարդարել զատիկի ձվերը:
Կարևոր է հիշել, որ արհեստական նյութերով ներկված կամ զարդարված ձվերը գերադասելի է օգտագործել որպես դեկորացիա, իսկ ուտելու համար նախատեսված ձվերը կարող եք ներկել՝ օգտագործելով բնական գունանյութեր։

Գունանյութերով ներկում

Ձվերը սննդային գունաներկերով ներկելու համար բավական է միայն բացել գույնն ու ձվերն այնտեղ թողնել 10-20 րոպե: Այս կերպ կարող ենք ստանալ ինչպես բաց, այնպես էլ՝ մուգ գունավորում:

Ինչպես գեղեցիկ զարդարել զատիկի ձուն. գրադիենտի էֆեկտ

Գրադիենտի էֆեկտ ստանալու համար պետք է շերեփի միջոցով ձվերը կիսով չափ տեղադրել ներկի մեջ 3 րոպեով՝ անընդհատ բարձրացնելով և իջեցնելով: Այնուհետև պետք է բարձրացնել մինչ մյուս կեսը և թողնել 5 րոպե, իսկ վերջին 10 րոպեն ներկի մեջ թողնել միայն ձվերի տակի հատվածը:

zardarel-zatiki-dzun-2

zardarel-zatiki-dzun-3

Զոլավոր ձվեր

Գծավոր ձվեր ստանալու համար նույն ներկը տարբեր խտությամբ լցրեք մի քանի ամանների մեջ և հերթականությամբ ձվերն այնտեղ տեղադրեք:

zardarel-zatiki-dzun-4zardarel-zatiki-dzun-5

Գրություններով ձվեր

Այսպիսի ձվեր ստանալու համար բավական է միայն ձվերը ներկել սովորական գուաշով կամ մատիտներով: Կարևոր է միայն այն, որ մատիտները փափուկ լինեն:

zardarel-zatiki-dzun-6zardarel-zatiki-dzun-7

Ժանյակավոր ձվեր

Ձվերը փաթաթեք ժանյակավոր կտորով և 10 րոպե թողեք ներկի մեջ: Հանելով կտորը՝ կստանաք ժանյակավոր գեղեցիկ ձվեր, որոնց կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք:

zardarel-zatiki-dzun-8

zardarel-zatiki-dzun-9zardarel-zatiki-dzun-10

Փայլերով ձվեր

Այսպիսի ձվեր պատրաստելու համար կարող եք օգտագործել ինչպես զատիկի, այնպես էլ՝ դիմահարդարման համար նախատեսված փայլեր: Վերջին պարագայում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի փայլերը չհայտնվեն ուտելիքի մեջ: Ձվի այն հատվածին, որտեղ ցանկանում եք փայլեր անել, սոսինձ եք քսում ու փայլերը շաղ տալիս վրան: Կարող եք վրձինը թաթախել սոսնձի մեջ, ձվի վրա նկարներ անել և այդտեղ լցնել փայլերը: Մինչ սոսնձի չորանալը պետք է ձվերը զգուշությամբ վերցնել:

zardarel-zatiki-dzun-11

Գունավոր հատիկներով զարդարված ձվեր

Ինչպե՞ս գեղեցիկ զարդարել զատիկի ձուն: Այս հարցում մեզ օգնության կգան գունավոր հատիկները, որոնք կարող եք օգտագործել ոչ միայն կուլիչի, այլև ձվերի զարդարման համար: Պետք է ձուն թաթախել սպիտակուցի մեջ ու վրան ցանել հատիկները:

zardarel-zatiki-dzun-12

zardarel-zatiki-dzun-20

Աբստրակտ զոլերով ձվեր

Ձվերի վրա սոսնձվող ժապավեններով տարբեր զոլեր արեք: Հերթականությամբ ձվերը լցրեք ներկի մեջ, ապա հանեք ժապավենները:

zardarel-zatiki-dzun-13

Թելերով ձվեր

Ձվերը թելերով զարդարելու համար պետք է վերջիններիս վրա բարակ շերտով սոսինձ քսել ու վրան գունավոր թելեր փաթաթել:

zardarel-zatiki-dzun-14

Նախշերով ձվեր

Ֆլոմաստերներով և մարկերներով ձվի վրա գեղեցիկ նախշեր կարող եք անել: Մնում է միայն ընտրել համապատասխան նախշն ու նույնությամբ ներկել ձուն:

zardarel-zatiki-dzun-15zardarel-zatiki-dzun-16

Խճանկարով ձվեր

Ինչպե՞ս խճանկարով զարդարել զատիկի ձուն: Հեշտությամբ: Մնում է միայն գդալով հարվածել ձվի կեղևին և ձուն դնել գունանյութի մեջ: Ահա և պատրաստ է:

zardarel-zatiki-dzun-17zardarel-zatiki-dzun-18

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular