ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ եմ վախեցել». Իննա Խոջամիրյանը` վթարի ենթարկվելու և վնասվածքի մասին

ՎԻԴԵՈ

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանը մարտի 24-ին վթարի է ենթարկվել։ Գիշերը 02։00-ի սահմաններում Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Nissan մակնիշների մեքենաները, ինչից հետո Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ցուցանակը, ապա հարվածել ու արմատախիլ արել հաստաբուն ծառը։

Nissan մակնիշի մեքենան եղել է տաքսի, որի ուղևորն Իննա Խոջամիրյանն էր։ Tert.am Life-ն Իննայից հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում։ Դերասանուհին հայտնեց, որ վթարի հետևանքով ուժեղ հարված է ստացել գլխին։ Սկզբում նա լուրջ չի վերաբերել հարվածին, հաջորդ օրն էլ դուրս է եկել տանից, սակայն  հետո հասկացել է, որ ուղեղի ցնցման ախտանշաններ ունի։

Թեև Իննան վնասվածքը լուրջ չի համարում, իրավիճակին էլ դրական է վերաբերում` հաշվի առնելով, որ կարող էր ավելի վատ ելք լինել, նա այսօր աշխատանքի գնալ չի կարողացել։ Դերասանուհին հայտնեց, որ այսօր ինքնազգացողությունը դեռ վատ էր, սակայն շուտով կվերադառնա նկարահանումների։

Վթարի հետևանքով Իննան բավականին վախեցել է։ Նա նկատեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում երկրորդ այսպիսի վթարային իրավիճակն էր իր կյանքում։ Առաջին դեպքի մասին պատմել ենք մեր ընթերցողներին, երբ ֆոտոշարքից հետո Երևան վերադառնալիս նա կարողացել էր խուսափել վթարից, սակայն հայտնվել էր երթևեկելի գոտուց դուրս։

«Հասկացա, որ եթե դու շառից փախչես, շառը կգա քո հետևից։ Այդ երեկո որոշեցի մեքենաս թողնել ու տաքսիով վերադառնալ տուն, բայց ավելի վատ ստացվեց։ Շատ եմ վախեցել, լուրջ սթրես ապրեցի, բայց փորձում եմ հաղթահարել այդ ամենը»,– ասաց դերասանուհին։

Իննայից հետաքրքրվեցինք` արդյոք վախն ազդել է իր վրա` որպես վարորդ, թե դեռ չի փորձել մեքենա վարել։ «Վթարի հաջորդ օրը մեքենա վարեցի։ Կարծում եմ` դա լավագույն լուծումն է։ Որքան փորձես խուսափել ու վախենալ, այնքան վախդ կամրապնդվի։ Վարելիս որոշակի վախ ունեմ հիմա, բայց փորձում եմ հաղթահարել այն»,– նշեց նա։

Ամալյա Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular