Աղջիկների բնավորությունը՝ ըստ աչքերի գույնի
ՖՈՏՈԱսում են` աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գո՞ւյնը… Տեսնենք, թե ինչ է ասում աղջիկների աչքերի գույնը նրանց բնավորության մասին:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցող աղջիկների մեջ շատ են նպատակասլաց, համառ անհատականությունները: Ճիշտ է, երբեմն այդ նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Շատ դժվար է գուշակել, թե կանաչ աչքեր ունեցող խորհրդավոր աղջիկն իրեն ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում: Նա կարող է ամեն օր հանդես գալ տարբեր դերերով: Այս աղջիկները լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանց համար շատ կարևոր է սեփական արարքների ճշմարտացիության մեջ վստահությունը: Երկրորդ տեղում է իրենց հարազատների կարծիքը, իսկ ահա շրջապատի, հարևանների, աշխատակիցների կամ պարզապես ծանոթների կարծիքը նրանց համար բացարձակ անկարևոր է: Դրա հետ մեկտեղ նրանք չեն սիրում բացահայտ վիճաբանություններ և ամեն կերպ խուսափում են դրանցից: Կանաչաչյա աղջիկները երազում են ամուսնանալ ասպետի հետ: Թեկնածուների առջև նրանք առաջադրում են մի շարք պահանջներ: Արդարության համար նշենք, որ ոչ պակաս պահանջներ էլ նրանք իրենց առջև են դնում:
Մուգ շագանակագույն (սև) աչքեր
Աչքերի այս գույն ունեցող աղջիկները չափազանց տաքարյուն և աշխույժ են: Սիրաբանությունը նրանց համար օդի պես անհրաժեշտ է: Նրանք սիրում են վայելել շրջապատի ուշադրությունը: Նրանց կյանքը մի բեմադրություն է, որտեղ նրանց վիճակված է միմիայն գլխավոր հերոսուհու դերը: Նրանց անընդհատ պետք է հավաստիացնել, որ իրենք են ամենագեղեցիկը, ամենալավը, ամենախելացին: Առանց հաճոյախոսությունների այս չափաբաժնի նրանք անվստահ են զգում: Այս աղջիկները ձգտում են իշխանության, նրանք ագրեսիվ են և նախաձեռնող: Շուտ են նեղանում, սակայն շուտ էլ մոռանում են վիրավորանքները: Նրանք անմիջական են, հեշտ են հաստատում նոր ծանոթություններ և շատ լավ հումորի զգացում ունեն, որ կյանքի դժվարին պահերին վերածվում է ցինիզմի: Նրանք խանդոտ են, սակայն ձգտում են չբարձրաձայնել դրա մասին: Նրանք սիրում են տարբերվել ամբոխից և տանել չեն կարողանում, երբ իրենց ճնշում են:
Բաց շագանակագույն աչքեր
Բաց շագանակագույն աչքեր ունեցող աղջիկները ամաչկոտ են և հեշտ խոցելի: Նրանց բնորոշ վիճակը մտածմունքներն են, թե ինչ կլիներ և ինչ կարող է լինել: Նրանք սիրում են երազելու պրոցեսը, ինչը հաճախ չի հասնում երազանքն իրականության վերածելու գործողություններին: Նրանք ալարկոտ են: Սակայն հենց այս աղջիկներին է պետք հանձնարարել ամենադժվար գործերը, քանի որ նրանք այնքան կմտածեն, որ ի վերջո կգտնեն ամենաարդյունավետ լուծումը: Առաջին հայացքից նրանք շատ քնքուշ էակներ են, սակայն իրականում նրանք նախընտրում են ամեն ինչ ինքնուրույն անել:
Երկնագույն աչքեր
Այս աղջիկներն այնքան ռոմանտիկ ու երազկոտ են, որ եթե իրենց կյանքում բացակայում են իսկական զգացմունքներն ու էմոցիաները, ապա նրանք լիովին ի վիճակի են դրանք հորինել: Սակայն վառ արտահայտված զգացմունքայնությունը խոչընդոտ չի հանդիսանում բազմաթիվ սիրավեպերի և թեթևամիտ ինտրիգների համար: Իրենց երկրորդ կեսին նրանք բավականին ուշ են հանդիպում: Նրանք շատ խոցելի են, նրանց հեշտ է վիրավորել կամ զայրացնել, շատ ավելի դժվար է արժանանալ նրանց ներմանը: Այս աղջիկները կարող են անգամ տարիներ անց բառ առ բառ կրկնել իրենց հասցված վիրավորանքները: Նրանց տրամադրությունը շատ հաճախ է փոխվում, նրանք հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ: Շատ հաճախ այս աղջիկների մոտ ի հայտ են գալիս ամենատարբեր և ամենավառ տաղանդներ:
Կապույտ աչքեր
Կապուտաչյա աղջիկները հմայիչ են և զգացմունքային, նրանց զգացմունքները շատ ուժեղ են. եթե սիրահարվում են, ապա մինչև վերջին շունչը տրվում են իրենց զգացմունքներին: Ի դեպ, նրանք ի վիճակի են նույնքան ուժգնորեն ատել նրանց, ում չեն հավանում: Նրանք սիրում են վիճել: Վիճաբանությունները նրանց թուլությունն են: Վիճաբանելիս նրանք իրենց զգում են ասես ձուկը ջրում: Կապուտաչյաները շատ սուբյեկտիվ են, որովհետև առաջին հերթին առաջնորդվում են իրենց համակրանքներով և հակակրանքներով, իսկ հետո արդեն բանականությամբ:
Մոխրագույն աչքեր
Մտածկոտ, հետաքրքրասեր, բարեհոգի և խելամիտ այս աղջիկները սիրում են պրակտիկ լինել և ամուր կանգնած են գետնին: Որպես կանոն, նրանք ոչ մի տեղ չեն շտապում, սակայն դրա հետ մեկտեղ ամեն ինչ հասցնում են: Նրանք տարբերվում են հաստատունությամբ և նախընտրում են ցույց չտալ իրենց զգացմունքները: Նրանք ապավինում են առողջ բանականությանը: Նրանք երջանկանում են, եթե իրենց կողքին է հայտնվում մեկը, ով հանդիսանում է նրանց ներշնչանքի աղբյուրը: