ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդկային թերություններ, որոնք ատում են կանայք

ՖՈՏՈ

Արտաքին տեսքի թերություններ, որոնք կոչնչացնեն Ձեզ կանանց աչքերում
Ցանկացած մարդու կարելի է զարդարել, սակայն վաղ թե ուշ նա ստիպված կլինի մարդկանց ներկայանալ առանց արդուզարդի: Եվ եթե կանացի մարմնի թերությունների մասին բազմիցս խոսվել է, տղամարդկանց թերությունների մասին ընդունված է լռել:
Այսօր կխոսենք տղամարդու մարմնի 5 թերությունների մասին, որոնք դուր չեն գալիս կանանց:

1. Ուսերի բացակայություն
Այս թերությունը հագուստով այնքան էլ նկատելի չէ, հատկապես եթե տղամարդը բարձրահասակ է: Բայց երբ նա հանվում է, Դուք անմիջապես հասկանում եք, որ նրա ձեռքերը սկսում են անմիջապես վզից, իսկ մարմնի այն ամենակարևոր հատվածը, որին կանայք ուզում են հենվել, բացակայում է:
Այս խնդիրը կարելի է շտկել մարզած և մկանոտ ձեռքերի հաշվին:

2. Պրոբլեմային հետույք
Պարզ չէ, թե որն է ավելի վատ՝ հետույքի իսպառ բացակայությունը, թե նրա չափից դուրս մեծ չափերը: 
Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է պարբերաբար հաճախել մարզասրահ:

3. Ոտքեր, որոնք ավելի շուտ փայտիկներ են հիշեցնում
Շատ տղամարդկանց ոտքերը վերևից ներքև բարակ են, սակայն ճարպոտ ոտքերի այլընտրանքն ամենևին էլ բարակ ոտքերը չեն: Իսկ ամենաահավորն այն դեպքում է, երբ բարակ ոտքերի վրա հաստ իրան է:
Լուծումը վազքը կամ հեծանիվ վարելն է:

4. Ներս ընկած կրծքավանդակ
Չափից դուրս նիհարների նորաձևությունն անցել է: Այժմ կանաց դուր չեն գալիս նիհար տղամարդիկ: Ներս ընկած կրծքավանդակը ոչ ոքի չի գրավի:
Սկզբի համար ուղղեք ուսերը: Ուղիղ պահեք մեջքը: Մոտեցեք հայելուն և հիշեք Ձեզ այդպիսին: Հետո գնացեք մարզասրահ, որպեսզի մեջքը պահեք ոչ թե կամքի ուժի, այլ մկանների հաշվին:

5. Խիտ մազածածկույթ
Կանայք բաժանվում են երկու խմբի. կանայք, ովքեր սիրում են մազոտ տղամարդկանց, և կանայք, ովքեր չեն սիրում: Բայց եթե Դուք կարծում եք, որ ինչքան շատ մազ կա Ձեր մարմնին, այնքան լավ, ապա Դուք չարաչար սխալվում եք: Եվ եթե Դուք կարծում եք, որ իսկական տղամարդը չպետք է հետևի իր մարմնի մազերի խնամքին, ապա Դուք խոր մոլորության մեջ եք:
Լուծումն էպիլիացիան է: Եթե ամաչում եք, ապա ոչ ոքի մի ասեք, որ դիմել եք այդ միջոցին, դրանում ոչ մի սարսափելի բան չկա

Շարունակությունը՝ այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular