ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսուհին միայն մեկ ամիս հետո է կարողացել Հայաստանում փոխնակ մորից ծնված երեխային երկրից դուրս բերել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի քաղաքացուհուն հաջողվել է թույլատվություն ստանալ Հայաստանում փոխնակ մորից ծնված երեխային երկրից դուրս տանելու համար: RFI-ի փոխանցմամբ դրա համար նա ստիպված է եղել մեկ ամիս սպասել:

Հուլիսի սկզբին կինը ֆրանսիական հյուպատոսաարանին է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը, որը Հայաստանի իշխանություններն էին տվել: Փաստաթղթում «ծնողներ» տողի դիմաց նրա ազգանունն էր նշված: Այդուհանդերձ, դիվանագիտական գերատեսչությունը արգելել է նրան երկրից դուրս բերել երեխային: Այդ ժամանակ նա դիմել է Փարիզում վարչական դատարանին, որը նրան երեխային դուրս բերելու թույլատվություն է տվել: Երեխան այդ ժամանակ արդեն հինգ շաբաթական էր: Այդ որոշումը այսօր հաստատել է Պետական խորհուրդը, որին այդ հարցով դիմել է Ֆրանսիաայի ԱԳՆ-ն:

Կնոջ դատապաշտպան Կարոլին Մեկարին հայտնել է, որ իր հաճախորդուհին այդ երեխայի միակ ընտանիքն է: «Նա ի՞նչ է պետք է երեխային որեւէ մեկին թողներ, կամ լքե՞ր: Մենք ուրախ ենք, որ դատավորները լսեցին մեր փաստարկները, հակառակ դեպքում նա ստիպված կլիններ մնալ Հայաստանում, որտեղ նա ընդամենը 180 օր մնալու թույլատվություն ուներ»:

Արդեն մի շաբաթից կինն ու երեխան կարող են Ֆրանսիա վերադառնալ, սակայն Պետական խորհուրդը լիազորված չէ որոշել, թե ում երեխան է դա: Այդ հարցով պետք է դատարանը զբաղվի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու անգամ դատապարտել է Ֆրանսիային՝ փոխնակ մայրերից ծնված երեխաներին վկայականներ չտրամադրելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular