Ապրիլի 4-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Այսօր մարդկանց հետ շփումը ձեզ համար անսովոր հեշտ կստացվի։ Դրանից ելնելով այսօր կարող եք պանավորել գործնական բոլոր հադիպումները։
Ցուլ
Սիրելիի հետ լուրջ ու դժվար խոսակցություն է սպասվում։Այդ խոսակցությունից է կախված ձեր հարաբերությունների հետագա ընթացքը։
Երկվորյակ
Նոր ու հաճելի ծանոթություն է սպասվում, որը կհանգեցնի սիրային ամուր հարաբերությունների։
Խեցգետին
Աշխատավայրում ձեզ լուրջ առաջընթաց է սպասվում։ Պատրաստ եղեք լուրջ փոփոխությունների։
Առյուծ
Լարեք բոլոր ուժերը և ավարտին հասցրեք կիսատ գործերը, քանի որ սա շաբաթվա մեջ ձեզ համար ամենահաջող օրն է։
Կույս
Այսօր մեծ գնումներ կատարելու օր է, ավելի լավ է գումարը ծախսեք լուրջ բան գնելու, քան մանր-մունր ապրանքների վրա։
Կշեռք
Այսօր մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մեկը անպայման ձեզ հունից կհանի։ Փորձեք ոչ մի դեպքում չկորցնել հավասարակշռությունը։
Կարիճ
Կարճատև ճանապարհորդություն է սպասվում: Այդ առաջարկը ձեզ համար անակնկալ, բայց շատ հաճելի կլինի։
Աղեղնավոր
Վերջապես հոգեկան հավասարակշռություն կգտնեք, ինչը վերջին ժամանակներս ձեզ մոտ չէր ստացվում։
Այծեղջյուր
Եթե միայնակ եք, սպասվում է հաճելի ռոմանտիկ ծանոթություն, իսկ եթե արդեն զուգընկեր ունեք, փորձեք լրջացնել հարաբերությունները։
Ջրհոս
Սիրելիի հետ հարաբերությունները մի փոքր լարված կլինեն։ Դրանց հետագա զարգացումը կախված է ձեր պահվածքից։
Ձկներ
Այսօր ստիպված եք ընտանեկան բոլոր խնդիրներն ինքներդ լուծել, այլ ելք չունեք, հավաքեք ուժերը ու գործի անցեք։