ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են հայկական շոու-բիզնեսի top 10 բիզնեսլեդիները

ՖՈՏՈ
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին չիբավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։ Հաճախ նրանքեկամուտի կողմնակի աղբյուր են փնտրում և բիզնես հիմնում։ Երբեմնայդ բիզնեսը համապատասխանում է իրենց նախասիրություններին,երբեմն` պարզապես լրացուցիչ գումար աշխատելու միջոց է։ Ներկայացնում ենք  շոու-բիզնեսի top 10-ը հայուհիներին, որոնք կայացած ու ինքնավստահ բիզնեսլեդիներ են:
 
Սիրուշո
17493471_369829733410613_2181180131748347904_n
 Սիրուշոն թողարկել է իր «Պռեգոմեշ» հավաքածուն, որը լայն տարածում գտավ երիտասարդ աղջիկների շրջանում։ Երգչուհին  իր առջև խնդիր է դրել ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: «Պռեգոմեշ» հավաքածում ընդգրկված  են համանուն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:
 
Լուսինե և Իրինա  Թովմասյաններ
14723594_612352535556715_3423803428491493376_n
Գեղեցկուհի քույրերն արդեն մի քանի տարի է զբաղվում են ծննդյան տոների, համերգների ու տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ: Ունեն  իրենց  սեփական ընկերությունը: Նրանք համոզված են, որ բիզնեսը մեծ պահանջարկ ունի, բացի դրանից,  անում են մի գործ,  որն առնչվում է երեխաների հետ ու շնորհակալ գործ է, որից միայն հաճույք են ստանում: 
 
Սոնա Շահգելդյան
IMG_ (20)
Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։ «Սոնա Շահգելդյան» ապրանքանիշի փայտե պայուսակներ ենք պատրաստում: հետաքրքիր ու յուրօրինակ տարբերակներ մշակել, ի դեպ՝ շեշտեմ, որ մեկ պայուսակից երկրորդը չի պատրաստվում, քանի որ մեկ պայուսակ պատրաստելու համար մոտ երկու ամիս է պահանջվումՓոքր պայուսակները արժեն 40.000 դրամ, իսկ մեծ տարբերակները՝ 50.000 դրամ. 
Անահիտ Սիմոնյան
26871596_329713737517038_7609494434220081152_n
Երգելու հետ մեկտեղ, Անահիտը գտել է իր երկրորդ գործը: Նա հանդես է գալիս որպես դիզայներ՝ ներկայացնելով  գեղեցիկ, յուրօրինակ ու չկրկնվող զգեստներ: Նորաձևությամբ զբաղվել է մանկուց՝ գծագրել ու կարել:  Իսկ հասուն տարիքում արդեն իրականացրել երազանքը՝ ունենալով դիզայներական ստուդիա: Անահիտն ընտրել է բիզնեսի այս տարբերակը՝ մտածելով, որ, երգարվեստում ունենալով ընկերներ ու  ծանոթներ, կարող  է  հեշտությամբ այն  աշխատեցնել:
Իվետա Մուկուչյան
IMG_2972
Իվետան և քույրը՝ Մարիաննան, հիմնադրել են «Մուկուչյան» բրենդը, որը ներառում է փետրավոր ականջօղեր (tribe feathers), ժամացույցներ և «ԱմենաԱմենա» բլուզներ:Իրեն դիզայներ չհամարող  Իվետան ներկայացնում է այն հագուստն ու աքսեսուարները, որոնք  կրում է և ինքը, և Մարիաննան: Մուկուչյան քույրերի  ապրանքանիշը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Իբիցայում։ 
Մայա Պողոսյան
25025009_308608129628697_9149207396285939712_n
«Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավարուհի Մայա Պողոսյանը ևս հաջողակ բիզնեսլեդի է: Նա և ամուսինը՝ Ավետիս Խախամյանը ղեկավարում են El  holding: ամուսիններն ունեն մի քանի սրճարաններ  մայրաքաղաքի տարբեր հատվածներում, հագուստի բրենդային խանութ, որտեղ ներկայացված է Մայայի մոդելավորած զգեստները:
 
Արմինկա
26866029_144262002907211_2461567734408806400_n
 Արմինկան ժամանակին Երևանում ուներ գեղեցկության իր սրահը։  ԱՄՆ տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին վաճառել է այն։  Երգչուհին այժմ ունի իր ատելյեն  ու  զբաղվում է հագուստի դիզայնով։
 
Նունե Եսայան
23164311_158200438253764_3534258987933368320_n
Շոու բիզնեսի ամենահին business woman-ներից է երգչուհի ՆունեԵսայանը: Նրա գեղեցկության սրահը գործում է 2001 թվից։ Մատնահարդարման, մազերի խնամքի, բիոէպիլացիայի, տատուի, դիմահարդարման ծառայություններ է մատուցում սրահը։ Գեղեցկության սրահի այցելուները տարբեր են՝ շոու բիզնեսի աստղեր, պաշտոնյանների կանայք ու շարքային քաղաքացիներ:
 Լիլիթ Հովհաննիսյան
25009664_131315064229530_2220861996021055488_n
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էլ կարծես չի բավարարվում հարսանիքների, տեսահոլովակների ու շրջագայությունների միջոցով հսկայական գումարներ վաստակելուց և որոշել է օնլայն բիզնես սկսել։ Նա ներկայացնում է իր ONLINE shop-ը: Լիլիթ Հովհաննիսյանը համարվում է այս կայքի հիմնադիրը և այնտեղ վաճառվող զգեստների դիզայները։ 
Լուսինա
07660586
Երգչուհի Լուսինան՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի դուստրը, ևս բիզնեսով է զբաղվում։ Նա Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադի հայաստանյան ներկայացուցիչն է։ Լուսինան բավականին շատ է սիրում շոկոլադ, այն համտեսել է Բեյրութում և մտածել, որ Հայաստանում այն ևս պետք է լինի։ «Patchi» շոկոլադի 1 կգ-ը սկսվում է 29 հազար դրամից:
Շարունակությունը՝ այստեղ
 
http://lezvani.blogspot.am/2018/02/top-10.html
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular