ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրինովսկին կրկին ստոր հայտարարությամբ է հանդես եկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Թուրքիայում կատարված պետական հեղաշրջման հետևում կանգնած է Ֆեթհուլլահ Գյուլենը։

Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ժիրինովսկին հայտարարել է, որ հեղաշրջման կազմակերպիչը Գյուլենն է, ով բնակվում է ԱՄՆ-ում. «Գյուլենը Թուրքիայի թշնամին է, և ԱՄՆ-ն էլ Թուրքիայի թշնամին է, քանի որ ոչ միայն ապաստան է տալիս Գյուլենին, այլև՝ հովանավորում է նրա գործունեությունը։

Էրդողանը հրաշալի նախագահ է ու հայրենասեր, ցանկանում է իր երկրի զարգացումը, չի ցանկանում, որ Թուրքիան ղեկավարեն ԱՄՆ-ն ու զինվորականները, նրան խամաճիկ դարձնեն իրենց ձեռքում։

Ռուսաստանն աջակցում է Էրդողանի գլխավորած Թուրքիային և կերկխոսի բացառապես նրա հետ, քանի որ նա օրինականորեն ընտրված երկրի նախագահն է։

Հուսով եմ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների առաջիկա բանակցությունները կպասկվեն հաջողությամբ, որ այդ հանդիպումը նոր ազդակ կտա երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular