ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Հայրապետյանի խոստովանությունը՝ ամենասիրուններին

ՎԻԴԵՈ

Past.am

Կնամեծար տղամարդիկ միշտ էլ գտել են իրենց խոսքը ասելու, տեղ հասցնելու հայուհի ամենասիրուններին: Երգիչ Արսեն Հայրապետյանը զգացմունքներն արտահայտելու իր ուրույն ձևն ունի: Թե որ ամենասիրունին է ուղղված նոր երգը համանուն տեսահոլովակով, փորձեցինք պարզել երգչից:

 

 

- Ձեր յութուբյան ալիքում բազում երգեր կան. ի՞նչը կամ ո՞վ ձեզ ոգեշնչեց նոր աշխատանք ներկայացնելու համար:

 

- Շուրջը այնքան շատ են գեղեցիկ հայուհիները (ժպտում է ) ու, բացի այդ, կյանքը ինքնին գեղեցիկ է իր գույներով, մի տեսակ ամեն ինչ տրամադրում էր, որ ծնվեր «Ամենասիրունն ես» երգը, որի հիման վրա նկարահանեցինք համանուն տեսահոլովակ: Խոսքերի հեղինակը Արտակ Մարտիրոսյանն է, երաժշտությունն ու գործիքավորումը արել է Աշոտ Փարսիլյանը, ռեժիսորը Ջոն Ջալավյանն է:

 

 

- Բազմաթիվ երգերով ծանոթ Արսեն Հայրապատյանը ո՞ր երգով կամ տեսահոլովակով դարձավ հայտնի հասարակությանը: 

 

- Դե շատ տարբեր են լինում երաժշտական ճաշակները, բայց առանձնահատուկ կնշեմ «Շատ շատ» երգը:

 

 

- Նոր ստեղծագործություն ընտրելիս կարևորում եք բառե՞րը, թե՞ երաժշտությունը:

 

Հաջողված հիթային երգ ունենալու համար, բնականաբար, կարևոր են երկուսն էլ: Սակայն, որպես երաժիշտ, ով գնում է մեղեդու հետևից, երևի թե կկարևորեմ երաժշտությունը. միաժամանակ այն լեզու և ազգեւթյուն չի ճանաչում, եթե այն հոգեհարազատ եղավ այլազգիներին, նրանք նույնպես կլսեն:

 

 

- «Ամենասիրունն ես» տեսահոլովակը նվիրվա՞ծ է ինչ որ մեկին, այն պատմություն ո՞ւնի:

 

- Յուրաքանչյուր տղամարդ սրտում ունի իր ամենասիրունին, ու նաև այդ սիրունի հետ կապված որևէ պատմություն է լինում: Երգը զգացմունքներից է ծնված, այս դեպքում՝ ունի պատմություն:

 

 

- Հերթական աշխատանքի համար ի՞նչ սկզբունքով եք ընտրում թիմի անդամներ. չէ՞ որ նաև նրանցից է կախված հաջողությունը:

Անկասկած, թիմը շատ կարևոր է մնայուն, արժեքավոր գործ ստեղծելու համար: Այս տարիների ընթացքում տարբեր մարդկանց հետ եմ աշխատել, և նրանցից յուրաքանչյուրը իր դերն է ունեցել իմ երաժշտական գործունեության հաջողության համար: Շնորհակալ եմ բոլորին: Պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում. ահա այն կարևոր պահանջները, որոնք պետք է լինեն համագործակցության համար:

- Առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք:

- Արդեն աշխատում ենք, նոր երգերը ձայնագրման փուլում են, կլինեն նոր տեսահոլովակներ, տարին կավարտենք մենահամերգով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular