ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30 տղամարդ բռնաբարել է քնած աղջկան և լուսանկարները տարածել համացանցում. Դուք կսարսափեք, երբ իմանաք, թե ինչ է պատահել աղջկա արթնանալուց հետո

ՎԻԴԵՈ

Բրազիլիայի ոստիկանության կողմից հետախուզվում է ավելի քան 30 անձ, ովքեր կասկածվում են Ռիո դե Ժանեյրոյում մի դեռահաս աղջկա բռնաբարելու և հարձակման տեսանյութը սոցիալական ցանցում տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն` ներկայացնելով կատարվածի մանրամասները:

Այսպես, շաբաթ օրը աղջիկը գնացել էր ընկերոջ տուն և, ավելի ուշ ուշքի գալով, գտել էր իրեն տղամարդկանցով շրջապատված: Հարձակումը դրդել է սկսել առցանց արշավ այն բանի դեմ, ինչն արշավի մասնակիցները համարում են բռնաբարության մշակույթ Բրազիլիայում: Դեռևս վարկածներ են առաջ քաշվում, բայց ինչպես արդեն հաղորդվել է, երիտասարդ աղջիկը հանգստյան օրերին գնացել էր ընկերոջ տուն արևմտյան Ռիոյի աղքատ համայնքում, որտեղ էլ տեղի էր ունեցել սեռական հարձակումը:

Ոստիկանությանը տված ցուցմունքի համաձայն` աղջիկն արթնացել է կրակի օրը՝ մերկ ու վիրավոր: Միայն օրեր անց է պարզել, որ բռնաբարողներից ոմանք հարձակումից նկարներ են տեղադրել Թվիթթերի էջում: 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը լայնորեն տարածվել էր ու տարատեսակ մեկնաբանությունների ալիք էր բարձրացրել:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular