ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այո՛, ես տականք եմ, սրիկա». Դավիթ Գրիգորյանը պարզաբանում է իր 3 ամուսնությունների առեղծվածը

ՎԻԴԵՈ

Դերասան Դավիթ Գրիգորյանի ShowBiz.am-ին տված հարցազրույցից հետո մեծ աղմուկ բարձրացավ համացանցում: Դերասանը մեծ ոգևորվածությամբ ու հպարտությամբ պատմել էր իր անձնական կյանքի, 3 անգամ ամուսնության առաջարկություն անելու և կրկին 4-րդ անգամ այդ հարազատ դարձած ավանդույթը շարունակելու միտք ունենալու մասին: Շատերը, չհասկանալով և չիմանալով ողջ իրականությունը, մեկնաբանություններում սկսեցին մեղադրել և քարկոծել դերասանին, որ վերջինս երրորդ անգամ է ամուսնացել և հիմա էլ մտածում է չորրորդ անգամ ամուսնանալու մասին: Պարզաբանում մտցնելով՝ ասենք, որ դերասանն ամուսնացած է եղել ընդամենը մեկ անգամ, սակայն ամուսնության առաջարկություն արել է 3 անգամ իր միակ և ներկայիս կնոջը՝ Մանուշակին: Այս ամենի մասին, ինչպես նաև շատերի համար մութ ու չհասկացված հարցերի պատասխանը տվել է դերասանը ShowBiz.am-ին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Մանուլը շքեղ էր, Լուսնային։ Առաջին անգամ նրան հանդիպցի մի սեմինարի ժամանակ ու մտածեցի՝ «թե իմը չլինես, Դավիթը չլինեմ»։ Այո՛, ես տականք եմ, սրիկա. խոստովանում եմ։ Այնպես արեցի, որ ժամեր անց հանդիպեցինք։ Մի քանի ժամադրություն, ու ես մեկնեցի։ Ես Գերմանիայում եմ, նա՝ Հայաստանում։ Հետո մենք Իտալիայում ենք։ Մանու Ալավերդյանը միակն է, ում հետ ես վայելել եմ Հռոմի պատմությունը, Սիենայի մշակույթը, Պիզայի աշտարակը, Ֆլորենսի ճարտարապետությունն ու Վենեցիայի շքեղությունը։ Ես գրեթե գումար չունեի ձեռքիս։ Պատվիրեցի արծաթե մատանիներ։ Ավելացած գումարս բավարարեց միայն, որ մատանիների ներսի հատվածում դաջեմ մեր անունները։

Հաջորդ հանդիպումը Փարիզում էր։ Առաջին ամուսնություն. «Մանուշա՛կ, մեռնեմ ջանիդ, դու դառնում ես իմ կնիկ-մարդը, ուղիղ 2016-ին»,- ասացի ես ու մատանին դրեցի մատին՝ առանց նրա համաձայնությունը հարցնելու։ Այո՛, ես տականք եմ, սրիկա. արդեն ասել եմ։
«Էյֆելյան աշտարակի»  լույսերը կարծես վառվեին միայն մեր համար։ Ավելի գիտակցված քայլ երբևէ չէի կատարել։

2016-ի հունիսի 17. որոշում ենք թղթի վրա հաստատել մեր ամուսնությունը։ Ո՛չ մի հարասնիք։ Ամենամտերիմ մեկ տասնյակին մոտ հարազատներ, հանրակացարանի փոքրիկ տնակ ու խմիչք։  2016-2017-ի Ամանորին մեկնում ենք ԱՄՆ։ Ավագ քույրս՝ Լիլիթն ու ավագ եղբայրս՝ Արմանը, պլանավորում են մեր երկրորդ ամուսնական առաջարկությունը։ Լաս Վեգաս։ Ես խմած եմ, նա՝ գրեթե քնած։ Վեգասում պայթում են հրավառությունները։ «Ես իմ կյանքում արդեն երկրորդ անգամ քեզ առաջարկում եմ դառնալ իմ կինը։ Դա անելու եմ ամեն տարի, Ամանորի գիշերը՝ ուղիղ ժամը 12-ին, այնպես, ինչպես «Էյֆելյան աշտարակի» տակ։ Մանուշա՛կ Ալավերդյան, դարձի՛ր իմ կինը»։ ԱՄՆ-ում ամեն բան շատ տպավորիչ էր։

Սակայն հաջորդ տարի, մենք, ելնելով շա՜տ օբյեկտիվ պատճառներից, որոնց մասին կխոսեմ ավելի ուշ, մնացինք Հայաստանում։ 2017-2018. մենք ուշանում ենք։ Մանուշակս երկար է պատրաստվում։ Ես, գերազանցելով արագությունը, սլանում եմ դեպի Հանրապետության հրապարակ, ստում եմ ՃՈ այդքան հարգելի աշխատակցին, որ պատրաստվում եմ ամուսնության առաջին առաջարկությունն անել ընկերուհուս (չնայած, թե որքան եմ ստում, միայն ես գիտեմ)։ Նա թույլ է տալիս, որ մենք, հատելով երթևեկության արգելված գոտին, առավելագույնս մոտենանք Հանրապետության հրապարակին։ Կեսգիշերին մնացել է մի քանի րոպե մենք պարզապես վազում ենք, որ չխախտենք ավանդույթը։ «Խոստանում եմ ու խոստումս կատարում։ Կրկին խնդրում եմ քեզ դառնալ իմ կինը, Մանուշա’կ Ալավերդյան»։ Մանուլը համաձայնում է ու առաջին անգամ նրա մատին ամուսնության մատանի եմ դնում հայրենիքում։

Հ․Գ․ Ես ամուսնացել, ամուսնացած եմ և ամուսնանալու եմ մի կնոջ հետ։ Այդ մարդու անունն է Մանուշակ։ Ծաղիկ, որի գույները հմայել են իմ միտքը։ Բարոյականությանս գնահատականն էլ թող տան մարդիկ, ովքեր քննադատել են ինձ։ Մաղթում եմ յուրաքանչյուրիդ լինել նույնքան գունեղ, որքան կարող է լինել մարդու երևակայությունը։
Ամուսնացած եմ մի կնոջ հետ, ում հետ ամեն տարի ամուսնանալու եմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular