ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանգիստ թողեք ինձ, ոչ մի մեկնաբանություն տալ չեմ ուզում». Արտյոմ Հակոբյան

ՎԻԴԵՈ
Օրերս Արտյոմ Հակոբյանը հյուրընկալվել էր «CV» հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավարուհին անդրադարձավ նաեւ երկու տարի առաջ նրա գրառմանը, որի միջոցով Արտյոմը հայտնել էր Հայաստանից հեռանալու մասին, քանի որ հիասթափված է իր երկրից:
Ավելի մանրամասն ՝ այստեղ
Հաղորդման ժամանակ Արտյոմը նշեց, թե այդ քայլին գնացել է իր կյանքի ծանր ժամանակաշրջանում ու դա պարզապես հիասթափության եւ ընկճվածության ստիպված ճիչ էր: Սակայն նրա այս պատասխանը նոր քննարկումների պատճառ է դարձել: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր գրառման մեջ նշում է՝ «Ես միմիայն զարմանում եմ, ոնց է այս տղեն այդ թեմայի մասին սենց հանգիստ խոսում, ոնց չի հասկանում, որ իր ընկճվածության, իր հոգեվիճակի պատճառով թշնամի մի ամբողջ հայտնի կայք ապրեց մեկ օր` կարողանալով լցնել հակահայկական նյութերի պահանջը ու այսօր ինքը գալիս է, ասում է, թե բա դա մի փոքր ընկճվածություն էր ու հետո եսիմ ինչ հիմնավորումներ է տալիս, թե բա դա ես հո չեմ ասել Հայաստան երկրից եմ զզվել: Այ Արտյոմ ջան, դա դու պիտի Հեքքին. Ազ-ին ասես է, ոչ թե հիմա նստես մի քանի ամիս անց ու ասես, որ ես դա հո չեմ ասել Հայրենիքից եմ զզվում»: Հեղինակը հուշում է Արտյոմին պարզապես լռել ու խոստովանել, որ դա իր կյանքում թույլ տված ամեմավատ սխալն է:
 
Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով՝ Life.panorama.am-ը կապ հաստատեց Արտյոմ Հակոբյանի հետ, ով նշեց.
 
«Ոչ մի բան չունեմ ասելու: Հանգիստ թողեք ինձ, ոչ մի մեկնաբանություն տալ չեմ ուզում»:
 
Իսկ հարցին, թե Արտյոմը ծանո՞թ է իր մասին տարածված նյութին, պատասխանեց.
 
«Ես չեմ հետաքրքրվում նման բաներով, հիմա ես հանգստանում եմ եւ ընդհանրապես ոչ մի կերպ չեմ ուզում հետաքրքրվել ամեն անկապ ու ապուշ երեւույթներով: Խնդրում եմ, այլեւս ինձ այդ հարցով մի անհանգստացրեք: Ով, ինչ ուզում է, թող անի, ինձ չի հետաքրքրում»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular