ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հարավում գազատար է պայթել. մեկ զոհ կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մի մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են Իրանի հարավում գտնվող Գենավե նավահանգստային քաղաքում գազատարի պայթյունի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, հայտնում է Սինհուան:

Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել եւ նրանցից մեկը ծանր վիճակում է, լրատվական Մեհր գործակալությանը հայտնել է խորհրդարանի անդամ Աբոլհամիդ Կեդրին:

Դեպքի վայրում փրկարարական գործողություն է սկսվել, որը սակայն բարդացնում է պայթյունից առաջացած մեծ հրդեհը, նշել է նա: Նրա խոսքով, միջադեպի պատճառները պարզվում եւ հետագայում կհայտարարվեն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular