ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը Բաղրամյան պողոտայում սրվել է. Փաշինյանը հունից դուրս է եկել ( Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Բաղրամյան պողոտայում այս պահին լարված իրավիճակ է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին էլի ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների դեմ։ Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթի մասնակիցները փորձել են անցնել Բաղրամյան պողոտայում քաշված փշալարի վրայով, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տվել։ Նա միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ «Ելք» խմբակցության մյուս պատգամավորներին է թույլատրել անցնել խորհրդարան։

Փաշինյանը հրաժարվել է, իսկ իրավապահները թույլ չեն տվել անցումը։

Իրավիճակը կտրուկ սրվել է Բաղրամյան պողոտայում, ինչից հետո ոստիկանները սկսել են լուսաձայնային նռնակներ կիրառել, նաեւ արցունքաբեր գազ։ Կադրերից երեւում է, որ տուժածներ կան:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն. «Վաղը առավոտյան 8:15-ից պետք է սկսվեն քաղաքացիական անհնազանդության գործողություններ։

Շարունակությունը` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular