ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորն ինքնասպան է եղել

ՎԻԴԵՈ

Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում, սավանով կախվելու միջոցով, կալանավոր է ինքնասպան եղել:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է կիրառվել և, բացի այդ, նա ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Գոռ Ղլեչյանը նաև նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

34-ամյա կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ այս անգամ մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ պատիժների համակցությամբ նա դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման և 360.000 ՀՀ դրամ գումարի չափով տուգանքի:

Վերաքննիչ դատարանում դեռևս գործի քննությունը շարունակվում էր:




Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular