ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօդաչուից տեսախցիկով նկարահանել են ազատագրված Պալմիրան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անօդաչու սարքից տեսախցիկով նկարահանել են «Իսլամական պետության» զինյալներից ազատագրումը Սիրիայի հին քաղաքը՝ Պալմիրան, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Երկրի կառավարությունը եւ միջազգային հանրակցությունը պլանավորում են լայնածավալ աշխատանքներ իրականացնել ավերված հուշարձանների վերականգնման ուղղությամբ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ահաբեկիչների խմբավորումից Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաք ազատումը երջանիկ իրադարձություն է եւ կարեւոր է քաղաքի մշակութային արժեքների պահպանման համար: Նա հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններին կհաջողվի վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտը:
Սիրիական բանակը եւ «Անապատի բազեներ» աշխարհազորի մարտիկները մարտի 27-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ամբողջությամբ ազատել են Պալմիրան:
Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն է, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular