ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զենքերը վայր դնել առայժմ չեն պատրաստվում. Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին

ՎԻԴԵՈ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր Սարգսյանը գրեթե չի պատասխանել հեռախոսազանգերին, չի ցանկացել հանդիպել իրեն հանդիպման խնդրանքով դիմածներին։ Միակ բացառությունը եղել են ուժայինները` Վլադիմիր Գասպարյանը, Վիգեն Սարգսյանը, Գեորգի Կուտոյանը, որոնց հետ քննարկել է երկրի, սահմանների վիճակը:

Երեքշաբթի արդեն ինքն է նախաձեռնել ԳՄ նիստը, որի ընթացքում «բավականին սառը, ինքնատիրապետումն ամբողջովին տեղը` ասաց, որ առաջ ենք գնալու, վարչապետի հարցում առաջադրելու ենք մեր թեկնածուին, փորձելու ենք մաքսիմալ լինել օրենքների շրջանակում, նաեւ բաց՝ երկխոսության համար։

Եթե այդ երկխոսության արդյունքում ստացվի այնպես, որ ստիպված լինենք գնալ արտահերթ ընտրությունների, գնալու ենք՝ 55 տոկոս չենք վերցնի, ավելի քիչ կվերցնենք, սակայն կուսակցությունը կա, կառույցները կան, եւ մենք մեր քաղաքական պայքարը պետք է մղենք, առաջիկայում կստեղծենք հարթակ` բոլոր կուսակցությունների հետ քննարկումներին, այդ թվում եւ` արտահերթ ընտրություններին վերաբերող»: Ցանկանում էր դրանով կանխե՞լ առնետավազքը թիմից։ «Առնետավազք չկար էլ»:

Առավել մանրամասն՝  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular