ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլում մեկնաբանել են, թե ինչու էին ՀՀԿ-ական պատգամավորները այցելել Մոսկվա բանակցելու

ՎԻԴԵՈ

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։

Սրա հետ մեկտեղ Պեսկովը հայտնել է, որ Հայաստանից Մոսկվա ժամանած պաշտոնատար անձանց հետ բանակցություններ Կրեմլում չեն նախատեսվում։

«Այդ բանակցությունները կլինեն կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության գծով»,–շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա ակնկալում է, որ համապատասխան տեղեկությունը կտրամադրվի կառավարության եւ ԱԳՆ մամուլի ծառայություններին։

Հարցին, թե Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ պլանավորվում են, Պեսկովը նշել է. «Ինձ հայտնի չէ։ Մենք հիմա Սանկտ Պետերբուրգում ենք գտնվում»,–հավելել է Պեսկովը, որը ուղեկցում է Վլադիմիր Պուտինին երկրի հյուսիսային մայրաքաղաք կատարած աշխատանքային ուղեւորության ժամանակ։

Ավելի վաղ «Ինտերֆաքսը»–ը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը  երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա։

Պարբերականի տվյալներով՝ բանակցությունների առանցքում կլինեն Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին եւ հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։

Իսկ ապրիլի 25-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկել են Հայաստանի իրավիճակը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular