ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլը երկիրը կտանի կործանման, ա՛յ, հիշեք էս խոսքը». անկեղծ զրույց տաքսու վարորդի հետ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր առավոտյան շտապում էի, որ քանի դեռ ցուցարարները ճանապարհները չեն փակել, հասցնեմ հասնել աշխատանքի: Տաքսի նստեցի, խնդրեցի շպաել, քանի ճանապարհները բաց են: Վարորդը ծիծաղեց, ու ասաց. «Հա, ճիշտ եք ասում, մի 5 րոպե էլ որ կանգնեն՝ ամբողջ երթևեկությունը կաթվածահար է լինում, ախր սա պայքարի ձև չի»: Նա կարծես էլի էր ուզում ինչ-որ բան ասել, բայց հարցրի, թե տեսնո՞ւմ է արդյոք Նիկոլին որպես վարչապետ:

«Տո՛ այ ցավդ տանեմ, լավ ա, որ Նիկոլը էս ժողովրդին հանեց, բայց նրանից ի՞նչ վարչապետ: Նա էս ամեն ինչը փողոցային ու խուլիգանության մակարդակի ա սարքել: Նիկոլը, եթե ճշտի հետևից է վազում, ինքն էլ պետք է ճիշտ շարժվի, բայց էսօր ի՞նչ է անում... նա դիվանագետ չի»,-ասաց վարորդը:

Նա նկատեց, որ եթե հիմա մարդիկ ճամպրուկներն են հավաքում ու գնում, ապա վաղը դրանց ավելանալու են Նիկոլին վարչապետ նշանակողները:

«Նիկոլը ժողովորդական մարդ ա, նա կարա վարչապետի օգնական լինի, Ազգային ժողովում լինի, բայց էս պահին վարչապետ չի կարա... Նիկոլը երկիրը կտանի կործանման, ա՛յ, հիշեք էս խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Շարունակությունն՝  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular