ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Ալեքսանյանի հերթական «արջի ծառայությունը»՝ ՀՀԿ-ին

ՎԻԴԵՈ

Մամուլում այսօր տեղեկատվություն էր տարածվել, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փորձում է իր հնարավորության սահմաններում աջակցել հարազատ կուսակցությանը և իր աշխատակիցներին առաջարկել է մայիսմեկյան տոնը նշել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Հասկանալի է, իհարկե, որ Ալեքսանյանի նպատակն այս դեպքում այդ օրը փողոց դուրս գալ պատրաստվող մարդկանց թիվը առնվազն մի քանի հարյուրով կրճատելն է: Դժվար է իհարկե պատկերացնել, որ «թավշյա հեղափոխության» ազդեցության տակ հեղափոխվել է նաև Սամվել Ալեքսանյանի օլիգոպոլ մտածողությունը, և նրա համար հանկարծ կարևոր են դարձել կիսաստրկական վիճակում ճգնող իր աշխատակիցները:

Պարզից էլ պարզ է, որ Սամվել Ալեքսանյանը ցանկանում է սրանով թերևս վերջին օգնությունը, կամ եթե կուզեք՝ ծառայությունը մատուցել Հանրապետական կուսակցությունը, սակայն ինչպես և սպասվում էր՝ այդ ծառայությունը կրկին «արջի ծառայություն» է լինելու, քանի որ ակնհայտ է դառնում՝ սխալները հասկանալու մասին վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ թմբկահարող Հանրապետական կուսակցության կորիզը կազմող օլիգարխները ոչ միայն չեն ընդունում դրանք, այլ նաև գնում են վաղուց տրորված ճանապարհով: Եթե Սամվել Ալեքսանյանի գիտակցության մեջ թավշյա հեղափոխությունը որևէ որակական փոփոխություն չի մտցրել, նույնը չի կարելի ասել նրա աշխատակիցների մասին: Պարզվում է՝ վերջիններս մերժել են «շեֆությանը» և առաջարկել են Փարվանայում այդ օրը նշել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը: ԻՆչպես ասում են՝ Լֆիկն էլ արդեն այն չէ: Ժողովրդին ուտուշ-խմուշներով որևէ բան համոզել չի ստացվում, և այդ դեպքում Սամվել Ալեքսանյանին միայն խղճալ կարելի է՝ մնում է զենքերը վայր դնել, քանի որ վերջինիս ռեսուրսային բազան կազմող քեֆ-ուրախությունները, փող բաժանելը և փողոցային բանդաների միջոցով խաղաղ մարդկանց վրա հարձակվելը՝ երեկվա զենքեր են, ինչպես ասում են՝ անցած-գնացած էտապ: Իրականում հենց Սամվել Ալեքսանյանի և նրա նմանների «արջի ծառայություններն» են հասցրել նրան, որ այսօր Հանրապետական արշալույսները, մեղմ ասած, խաղաղ չեն, քաղաքական «խիյարն» էլ թարս է բուսնել..

Մանրամասներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular