ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ ուկրաինական «Ձայնում». հայ մասնակցի տեսահոլովակում ցուցադրել են Ադրբեջանի դրոշը

ՎԻԴԵՈ

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Պոտապի թիմից, առաջին տեղը չզբաղեցրեց, սակայն փայլուն ելույթ ունեցավ։

Ուկրաինական «Ձայնում» Սրբուհի Սարգսյանի ելույթի տեսահոլովակը ջնջվել է երաժշտական մրցույթի YouTube–ի ալիքից։ Շատերը կարծում են, որ պատճառը հայ երգչուհու ելույթի չափազանց քաղաքականացված լինելն է։

 

Ուկրաինական «Ձայնը» եզրափակչի տաղանդավոր հայ մասնակիցը կատարել է 2017 թվականի հիթերից մեկը` Rag'n'Bone – Human երգը։

 

Երգչուհու ելույթի ժամանակ նրա մեջքի հետևում գտնվող էկրանների վրա ցուցադրվում էին աշխարհի տարբեր երկրների ներքաղաքական կյանքի կադրերը։ Ելույթի կեսին կարելի էր տեսնել հատվածներ ուկրաինական «Մայդանի» հանրահավաքներից, ավելի ուշ հայտնվեցին հայկական դրոշն ու Հայաստանում «թավշյա հեղափոխության» կադրերը։

Մրցույթի կազմակերպիչները որոշել են տեսահոլովակի վերջում` Սրբուհու մեջքի հետևում պարզել Ադրբեջանի դրոշը։ Բացի այդ` նրա ելույթի վերջում հայտնվում է #human հեշթեգը, որը ներկված էր Ադրբեջանի դրոշի գույներով։

Օգտատերերը քննադատություններ են ուղղել ուկրաինական «Ձայնի» հասցեին` նշվելով, որ դա մտածված քայլ է, որ «Ուկրաինայից չէին սպասում», իսկ Սրբուհին հիանալի է ու մրցույթին մրցակիցներ չունի։

Իսկ օգտատեր Էդ Ավետիսյանը գրել է, որ տեսանյութը ջնջել են երգչուհու ելույթի ընթացքում հետևում ցուցադրված կադրերի պատճառով։

 

«Այնտեղ Մայդանի հանրահավաքներն էին ու վերջերս Հայաստանում եղած բողոքի ակցիաները, նաև «human» բառը, որը նշանակում է «մարդ», Ադրբեջանի դրոշի գույներով էր ներկված, – գրել է Ավետիսյանը։

 

Մրցույթի հաղթող է ճանաչվել Ելենա Լուցենկոն` Սերգեյ Բաբկինի Թիմից։

Շարունակությունը՝ այստեղ
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular