ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավետ Մկրտումյան . « Սիրում եմ քեզ »

ՎԻԴԵՈ

Ավետ Մկրտումյան .  « Սիրում եմ քեզ » արտահայտությունը ում է ուղղված

Սիրահարված տղան բազում եղանակներ կգտնի իր սերը խոստովանելու համար : Ավետ Մկրտումյանը ընտրել է երգով ներկայանալու ճանապարհը : Նրա « Սիրում եմ քեզ« տեսահոլովակը վերջերս հայտնվեց համացանցում ու դարձավ հոգեհարազատ շատերի համար : Ինչպես ստեղծվեց երգը ու այլ մանրամասներ մեզ պատմեց երգիչը :

Դուք ներկայացաք նոր տեսահոլովակով , ովքեր են թիմի անդամները , որոնք մասնակցություն են ունեցել , որպեսզի աշխատանքը հասնի հանդիսատեսին :

Երկար քննարկումների արդյունքեւմ ընտրվեց  « Սիրում եմ քեզ » երգը , որի հիման վրա նկարահանվեց համանուն տեսահոլովակը : Խոսքերի հեղինակը եղբայրս է ` Անդրանիկ Մկրտումյանը , երաժշտությունը ` Դավիթ Գասպարյան , գործիքավորումը ` Աշոտ Փարսիլյան, ռեժիսորը Ջոն Ջալավյանն է : Ինձ օգնել են նաև ընկերներս : Շնորհակալություն բոլորին , որ կողքիս էին ու նպաստեցին , որպեսզի տեսահոլովակս կյանքի կոչվի :

Որպեսզի նոր տեսահոլովակը ընդունվի հանդիսատեսի կողմից դրան նպաստող գերծոնները որոնք են 

Բազմաթիվ են այն գործոնները , որոնք անհրաժեշտ են որպեսզի նոր աշխատանքը ընդունվի հասարակության կողմից : Նախ երգչի ձայնին համահունչ պիտի ճիշտ ընտրված լինի երգը , այնուհետև թիմային համերաշխ , գրագետ աշխատանք և երևի թե հաջողությունը մոտ կլինի :
 
Դուք նոր անուն եք երգարվեստում , կասեք ի՞նչ նախասիրություններ ունեք  
Բազմաթիվ նախասիրություններ ունեմ , այս պահին ավելի լուրջ ու մասնագիտորեն զբաղվում եմ երաժշտությամբ , երգարվեստով , սկզբում հաճախել եմ Ջիվանու անվան աշուղական դպրոց այնուհետև զարգացրել գիտելիքներս մասնավոր վոկալի ուսուցիչների հետ: Գիտակցում եմ , որ գիտելիքն ու աշխատասիրությունն են ճանապարհ բացում դեպի հայտնիություն : 

Մանկության տարիները ի՞նչ երազանքներով էին լեցուն 

Ընդհանրապես սիրում եմ երազանքներով ապրել , կարծում եմ դա հրաշալի է , որպեսզի հետո երազանքդ դարձնես նպատակ ու ձգտես դրանք իրականացնել : Մանկության ամենակարևոր երազանքը կարծես թե իրականանում է , այն ժողովրդի կողմից սիրված երգիչ լինելն էր ( ժպտում է ) :
 
 
Ձեզ համար ի՞նչն է դժվար հաղթահարելի դեպի շոու- բիսնես տանող ճանապարհին 
 
Դժվարություններ շատ կան , բայց եթե նվիրված ես աշխատանքիդ , ոչ մի բան չի կարող քեզ խանգարել , կարող է մի փոքր հիասթափություններ լինեն , սակայն սիրելի մարդկանց ներկայությունը ոգևորում , ուժ են տալիս , որ առաջ գնաս ու հաղթողի զգացում ունենաս :
 
Աշխատանքի հետ կապված նոր գաղափարները ընտանիքի անդամների , թե՞ ընկերների հետ եք քննարկում 
 
Մտերիմներիս խոսքը շատ կարևոր են , այդ թվում և ընտանիքիս անդամների և ընկերներիս :
 
Ի՞նչ նորություններ սպասենք առաջիկայում 
 
Սպասեք նոր , գեղեցիկ երգերի , որոնք ձայնագրման փուլում են , կլինի ևս մեկ տեսահոլովակ , կաշխատեմ գոհացնել հանդիսատեսի պահանջները:
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular