ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայում մեղադրանք է ներկայացվել 3 ձերբակալված ահաբեկիչներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրյուսելում տեղի ունեցած վերջին ոստիկանական գործողությունների շրջանակներում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական գործունեություն ծավալելու համար:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն` այս մասին մարտի 28-ին տեղեկացրել է Բելգիայի դաշնային դատախազությունը: Նշվում է, որ նախօրեին ձերբակալված 4-րդ կասկածյալին բաց են թողել:

Հետաքննության շահերից ելնելով` գործի մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի են միայն ձերբակալվածների անունները` Յասին Ա., Մուհամեդ Բ. և Աբուբաքեր Օ.:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրապարակվել էր Բրյուսելի օդանավակայանի վերահսկողության տեսախցիկների ֆիքսած տեսանյութը, որում պատկերվում էր ամենամեծ ռումբը բերող ահաբեկիչը, որը սակայն չէր պայթել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular