ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է ծախել Ղարաբաղը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանի տաղավարային վերջին հարցազրույցները բուռն քննարկման թեմա դարձան ոչ միայն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղի հարցում ունեցած մոտեցումների պատճառով, այլ նաեւ այն, որ ՀՀ առաջին նախագահն, ի տարբերություն 2007, 2008 եւ հաջորդող թվականների, մի շարք առանցքային հարցերում փոխել է իր տեսակետները: Օրինակ, եթե 2008 թվականին Տեր-Պետրոսյանը երկրում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ համարում էր «գող, ավազակ» իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը՝ նշելով, թե ոչ մի օբյեկտիվ պատճառ, բացի թալանից, գոյություն չունի երկրում ստեղծված իրավիճակի համար, ապա այսօր պնդում է, թե հիմնական պատճառը Ղարաբաղի չլուծված հակամարտությունն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular