ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ՌԴ-ից նոր ինքնաթիռներ կգնի. Բաքվում ավիացիոն ավիացիոն գործարան կբացվի. Ռոգոզին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Որպես լավ եւ էժան զենքի խոշորագույն արտահանող Ռուսաստանն, անկասկած, հետաքրքիր է եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Իրանի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել լրագրողներին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը` Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով:
Նրա խոսքով` Ադրբեջանը եւս հետաքրքրվել է ՌԴ-ից նորագույն MC-21 ինքնաթիռների գնումով, Ռուսաստանը հույս ունի մինչեւ 2017 թվականի փետրվար 10 ինքնաթիռների վաճառելու պայմանագիր ստորագրել:
«Ադրբեջանը հետաքրքրվել է ռուսաստանյան MC-21 ինքնաթիռների գնումով: Այդ ինքնաթիռի առաջին թռիչքից հետո մենք ծրագրում ենք, որ մինչեւ փետրվար նման 10-ից ավելի ինքնաթիռների պայմանագիր կկնքենք», -ասել է Ռոգոզինը:
ՌԴ փոխվարչապետն ասել , որ Բաքվում պետք է ուղղաթիռների կենտրոն եւ ինքնաթիռների հավաքման գործարան բացվի:
«Բաքվում պետք է ուղղաթիռային կենտրոն ստեղծվի: Այստեղ խորհրդային եւ ռուսաստանյան արտադրության շատ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ կան: Ահա դրանց արդիականցումը, սերվիսային սպասարկումն այժմ պետք է կատարվի Ադրբեջանի տարածքում», -ասել է Ռոգոզինը:
Բացի այդ, ՌԴ փոխվարչապետի խոսքով` «Բաքվում պետք է ավիացիոն հավաքման գործարան բացվի»:


Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular