ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արսենալը» համաձայնեցրել է Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակցի տրանսֆերը

ՍՊՈՐՏ

 

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է թիմի պաշտպանական գծի հզորացման աշխատանքները։

Ըստ BBC-ի՝ անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին համաձայնեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի տրանսֆերը։ Հունաստանի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Արսենալը» կվճարի 16 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սոկրատիսի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին։

Հիշեցնենք, որ «Բորուսիայում» Պապաստատոպուլոսը ժամանակին խաղացել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ, որոնք անցած մրցաշրջանի կեսից լոնդոնյան ակումբում են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» ցանկանում է հրավիրել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Շտեֆան Լիխտշտայներին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular