ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը կարճ շորտով գնացել է դպրոց, որպեսզի իր դուստրն ամաչի իր հագուստից, ինչպես որ ինքն է ամաչում (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծնողները, երբեմն իրենց երեխաներին պատժելու համար յուրահատուկ միջոցների են դիմում: Ներկայացվող տեսանյութի հերոսը Սքոթ Մաքինթոշն է, ով դարձել է համացանցի աստղը: Բանն այն է, որ նա որոշել էր պատժել իր 19-ամյա դուստր Մայլիին, ով կարճ ջինսե տաբատներ էր կրում: Նա խնդրեց իր դստերը վերջ տալ այդ սովորությանը, սակայն ստացավ բացասական պատասխան:

 Հաջորդ օրը նա կարճացրեց իր ջինսե տաբատը և այդ տեսքով գնաց աղջկա դպրոց: Բոլորը զարմացան և սկսեցին ձեռք առնել նրան: Նրա նկարները համացանցում ունեցան ավելի քանի 130 հազար մեկնաբանություն, որոնց զգալի մասում նշվում էր, որ տղամարդը այդ քայլին գնաց իր դստեր հանդեպ ունեցած սիրուց: Այդ դեպքից հետո, պետք է նշել, որ Մայլին դադարեց կրել կարճ ջինսե տաբատներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular