ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 մարզպետներ նշանակվեցին. Բաց մնաց Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում նշանակվեցին 8 մարզպետները:

Մասնավորապես, Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝  Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը,

Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ «գործ ունենք քաղաքական պայմանավորվածությունների հետ»:

Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների նշանակումը կլինի ավելի ուշ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular