ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը մտահոգություն ուներ մեր կողմից սադրանքների». Պնախարարը՝ սահմանային կուտակումների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխության օրերին կուտակումներն ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել մեր ներքին գործընթացների հետ կապված, դա քաղաքական գնահատման խնդիր է։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եղան հեղափոխության օրերին արվող հայտարարությունները, թե կուտակումներ կան Արցախի հետ սահմանին։

Հարցին, ի վերջո կայի՞ն կուտակումներ թե չկային, Տոնոյանը նշեց. «Կային կուտակումներ, քանի որ Ադրբեջանը մտահոգություն ուներ մեր կողմից սադրանքների»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, կա՞ն զինակոչիկներին ուղղված Փաշինյանի կոչին արձագանքներ դրսից. «Այո, ունենք դիմումներ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից, բայց ինդիվիդուալ դիտարկվելու են։ Նաեւ վարչապետը հանձնարարական է տվել, որ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների պարագայում, որոնք ցանկություն կհայտնեն ծառայել մեր Զինված ուժերում, հեշտացված ձեւով հետախուզումը ավարտվի եւ նրանք ԶՈՒ զինակոչվեն»:

Անդրադառնալով թավշյա հեղափոխության ժամանակ ցույցերին միացած զինվորականների ճակատագրին, նախարարը նշեց, որ ծառայողական քննության արդյունքների հիման վրա որոշումները կկայացվեն։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ փաշինյանը կոչ է արել ծառայությունից խուսափած զինակոչիկներին վերադառնալ Հայաստան եւ ծառայել զինված ուժերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular