ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի մետրոյում տղամարդը, երեխայի կտրած գլուխը ձեռքին, բացականչել է «Ալլահ Աքբար»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանությունը շղթայել է մետրոպոլիտենի «Օկտյաբրսկոե պոլե» կայարանը, որտեղ տղամարդը՝ երեխայի արյունոտ գլուխը ձեռքին, սկսել է բացականչել «Ալլահ Աքբար», հայտնում է ՌԲԿ-ն։

Տղամարդու հագին սեւ հագուստ է։ Ոստիկանությունը փակել է Բիրյուզովի փողոցը։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու Քննչական կոմիտեի աշխատակիցները։

Երեխայի սպանության կասկածանքով «Օկտյաբրսկոե պոլեի» շրջակայքում ձերբակալվել էդայակը։ Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։ Դեռեւս պարզ չէ, թե կապ ունի դա արդյոք մետրոյում կատարվածի հետ։

Գլխատված երեխայի մարմինը հայտնաբերվել էր «Նարոդնոե Օպոլչենիե» փողոցի բնակարանում հրդեհը մարելու ժամանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular