ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգսյանը և Պուտինը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 10-ին բանակցություններ կանցկացնեն քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում փոխգործակցության հարցերի շուրջ, ինչպես նաեւ կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:

Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել փոխգործակցության հանգուցային հարցերը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում, արծարծել ինտեգրացիոն գործընթացների առաջշարժումը եվրասիական տարածքում,- ասված է հաղորդագրության մեջ:- Սպասվում է, որ նաեւ կարծիքներ կփոխանակվեն միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ»:


Այս շաբաթ ավելի վաղ ռուսական պետության ղեկավարն այցելել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի եւ Իրանի ղեկավարներ Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի հետ: Երբ արծարծվել է ԼՂ հակամարտության կարգավորումը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտելու է, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն հակամարտության երկուստեք ընդունելի լուծում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular