ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը նախնական արդյունքներով առաջին փուլով նախագահ է ընտրվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին, տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվում են։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախնական արդյունքներով հավաքել է 53 տոկոս։ Այս պահին բացվել է քվեատուփերի 90 տոկոսը եւ ամենայն հավանականությամբ  Էրդողանի տոկոսը չի իջնի 50-ից, եւ նրա առաջին փուլով կընտրվի նախագահ։

«Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն հավաքել է 31, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը՝ 7.8 եւ ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները՝ 7.4:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular