ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնի ղեկավարն այցելել է Չինաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ջիմ Մաթիսը դարձել է Պենտագոնի առաջին ղեկավարը, ով 2014 թվականից հետո այցելել է Չինաստան՝ սկսելով իր եռօրյա այցը՝ Պեկինի հետ անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունը բարելավելու նպատակով՝ չնայած Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա լարված հարաբերություններին, փոխանցում է Reuters-ը:

Վայրէջք կատարելով Պեկինում՝ Մաթիսը զգուշավորություն էր դրսեւորում իր մեկնաբանություններում՝ երկու երկրների միջեւ լարվածությունը չսրելու համար: Չինաստանի ռազմական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Մաթիսը ռազմավարական մակարդակով «բաց երկխոսության» հույս է հայտնել:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Քանգը լրագրողներին ասել է, որ ռազմական կապերը միշտ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են եղել՝ չնայած երկու երկրների միջեւ գոյություն ունեցող այլ խնդիրներին: «Ես կարծում եմ, որ քանի դեռ երկու երկրները ցանկություն ունեն հանդիպել միմյանց հետ, չկան դժվարություններ, որոնք հնարավոր չէ հաղթահարել»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular