ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պնդում է, որ երկրները հրաժարվեն իրանական նավթից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն պատրաստ է յուրաքանչյուր դեպքի համար աշխատել երկրների հետ՝ իրանական նավթի ներմուծումը կրճատելու համար, քանի որ Վաշինգթոնը պատրաստվում է նոյեմբերին Թեհրանի դեմ կրկնակի պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, երկրները ստիպված կլինեն մինչեւ նոյեմբեր կրճատել իրանական նավթի ներմուծումը, քանի որ պատժամիջոցները հազիվ թե մեղմացվեն: «Մեր նպատակն է աշխատել այն երկրների հետ, որոնք ներմուծում են իրանական նավթը, որպեսզի մինչեւ նոյեմբերի 4-ը նրանք ներկրումը զրոյի հասցնեն», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել այն երկրների հետ, որոնք անհատական հիմունքներով նվազեցնում են ներմուծումը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերում Իրանի վրա ճնշում գործադրելու ջանքերին, որպեսզի փոխի նրա «սպառնացող վարքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular