ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում սպառնում են փակել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն արգելի իրանական նավթի արտահանումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե ԱՄՆ-ն, իր խոստումի համաձայն, հասնի նրան, որ իրանական նավթի վաճառքն արգելվի, Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը, դրանով իսկ արգելափակելով Պարսից ծոցից հումքի մատակարարումները, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հրամանատարի տեղակալ Իսմայիլ Կոուսարին Young Journalist Club (YJC) պորտալին տված հարցազրույցում։

Իրանին է պատկանում Հորմուզի նեղուցի հյուսիսային ափըը, որը միացնում է Պարսից ու Օմանյան նեղուցները։ Դրանով է անցնում այն ծովային ճանապարհը, որով անցնում է Պարսից ծոցի երկներում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը, ինչը Կոուսարիի խոսքով, կազմում է համաշխարհային ծավալների մոտ 20 տոկոսը։ «Աշխարհին պետք է այդ նավթը»,- հայտնել է գեներալը, հավելելով, որ ԱՄՆ-ն թանկ է վճարելու իր թշնամական գործողությունների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular