ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶԼՄ-ները պատմում են մղձավանջի մասին, որը ատիպված էին վերապրել Բաքվի մետրոյի ուղեւորները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են նկարագրել խոշոր վթարի հետեւանքները, որը մի քանի ժամ շարունակ առանց էլեկտրականության է թողել ամբողջ երկիրը: Սարսափելի են նար վագոններում մնացած մարդկանց ապրումները:

Ինչպես haqqin.az-ին պատմել է ուսանողուհի Ժալյա Քերիմլին, գնացքը որով նա հունիսի 3-ին երեկոյան վերադառնում էր դասերից, կանգ է առել կայարանների միջեւ թունելում: Շնորհիվ այն բանի, որ վագոններում լույսը շարունակվում էր վառվել, ուղեւորների մոտ խուճապ չի առաջացել, թեեւ ոչ ոք չէր հասկացել, թե ինչու է գնացքը կանգ առել: Մարդիկ համբերությամբ սպասում էին գնացքի շարժվելուն: Բոլորը սկսեցին անհանգստանալ միայն այն բանից հետո, երբ գնացքավարը ռադիոկապի միջոցով հայտնել է, որ «գնացքը տեխնիկական խնդիրների պատճառով չի շարժվելու», ինչը նշանակում էր, որ անհրաժեշտ է դուրս գալ թունելի միջով: Ուղեւորներից մեկը ենթադրություն է հայտնել, որ, հնարավոր է, որ մետրոյում հրդեհ է, եւ անհանգստությունը սաստկացավ: Շուտով գնացքավարը հայտնել է, որ ողջ էլեկտրականությունն անջատվել է ողջ մետրոպոլիտենում: Սակայն չնախատեսված կանգառը հետաձգվում էր, եւ տոթն արդեն սկսել էր տաջել: Օդի պակասի պատճառով մարդիկ փորձել են բացել դուռը եւ դուրս գալ: Վարորդը ռադիոկապի միջոցով նախազգուշացրել է, որ դա շատ վտանգավոր է եւ կոչ է արել օգնության սպասել: Երբ օդի պակասն արդեն գագաթնակետին էր հասել՝ մոտ 19:40-ին, այսինքն՝ գնացքի կանգնելուց կես ժամ անց, վագոնների առջեւ մետրոյի  եւ ոստիկանության տասնյակ աշխատակիցներ են հայտնվել: Պարզվել է, որ նրանք բառացիորեն վազում են թունելներով եւ դուրս բերում ուղեւորներին: Այդ ժամանակ լույսը վագոններում հանգչել է. Մարտկոցներն էին նստել:

Ուղեւորները ստիպված էին դուրս գալ թունելներով՝ լուսավորելով ճանապարհը հեռախոսների լույսերով: Մետրոպոլիտենի եւ ոստիկանության աշխատակիցների շնորհիվ՝ «ճամփորդությունն» առանց միջադեպերի է ավարտվել, սակայն ուղեւորները քայլելիս ընկել են և թեթեւ վնասվածքներ ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular