ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարշավայում 14 մարդ է տուժել բեռնատարների տերմինալում քիմիական նյութերի արտահոսքի հետեւանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

14 մարդ է հոսպիտալացվել Վարշավայի օդանավակայանի տարածքում բեռնատարների տերմինալում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով, հայտնում է Լեհաստանի հրշեջ ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թունավոր նյութերի արտահոսք էր գրանցվել Վարշավայի բեռնատարների գլխավոր տերմինալում, որը գտնվում է Շոպենի անվան Վարշավայի օդանավակայանի տարածքում։ Տուժողները բողոքում են գլխացավից եւ սրտխառնոցից։ Ներկայումս մասնագետների խումբը իրականացնում է նյութերի ուսումնասիրություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular