ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Բասրա նահանգում Իրաքի ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի ոստիկանությունը կիրակի օրը կրակ է բացել Հարավային Բասրա նահանգի շրջաններից մեկում հավաքված ցուցարարիների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ցուցարարները բողոքում են աշխատատեղերի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլ հիմնական ծառայությունների պակասի կապակցությամբ:

Գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ կրակոցների արդյունքում ութ մարդ է վիրավորվել: Միեւնույն ժամանակ, Reuters-ը, վկայակոչելով շրջաններից մեկի քաղաքապետին,  հայտնել է մեկ զոհի եւ երեք վիրավորի մասին: «Ցուցարարներն ընդամենը արդարացի պահանջներ են ներկայացրել աշխատատեղերի ստեղծման եւ ավելի որակյալ հիմնական ծառայությունների մատուցման վերեբարյալ, սակայն ոստիկանները կրակ են բացել եւ սպանել են նրանցից մեկին»,- հայտնել է Իմամա-Սադիկ շրջանի, որտեղ եւ հավաքվել էին ցուցարարները, քաղաքապետ Յասին ալ Բատատը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Բասրա քաղաքում կայունությունը կենսական նշանակություն ունի, քանի որ այն նավթի արտահանման հանգույցներից մեկն է, որը կազմում է պետական եկամուտների ավելի քան 95 տոկոսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular