ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձրեւների հետեւանքով քարանձավում արգելափակված երեխաների տարհանման գործողությունը դադարեցվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թաիլանդի հյուսիսում գտնվող քարանձավում  ֆուտբոլի պատանեկան թիմի արգելափակված երեխաների տարհանման օպերացիան կանգնեցվել է, հաղորդում է  «Սովետսկի սպորտ»-ը:

Երեխաների փրկության օպերացիայի դադարեցումը կապված է քարանձավում թթվածնի պաշարների սպառման հետ: Նշվում է, որ գործողությունը կվերսկսվի առնվազն տասը ժամ հետո:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ փրկարարներին հաջողվել է դուրս բերել մինչեւ 6 երեխայի: Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հուլիսի 8-ին մեկնարկել է ֆուտբոլի պատանեկան թիմի՝ 11-ից 16 տարեկան երեխաների՝ արգելափակված քարանձավից տարհանման օպերացիան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular