ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայի և Մոսկվայի մերձեցումը կարող է վտանգել ադրբեջանական «Հարավային գազային միջանցքը». WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանից բնական գազի արտահանման հաշվին Ռուսաստանից դրա մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու Եվրամիության պլանները հայտնվել են սպառնալիքի տակ, մասնավորապես Անկարայի և Մոսկվայի վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո:

Այս մասին ասվում է The Wall Street Journal թերթում հրապարակված հոդվածում:
«Ռուսաստանը և Թուրքիան մտադրություն են հայտնել վերկանգնել իրենց կապող գազատարի շուրջ աշխատանքը, ինչը կարող է ի չիք դարձնել Ադրբեջանի գազի մատարակարարումների հաշվին ռուսաստանյան գազից կախվածությունը նվազեցնելու Եվրամիության ջանքերը»,- նշում է հրատարակությունը:

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները երեքշաբթի Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ «հասկացնել են տվել, որ դարձյալ հնարավորություն է ստեղծվել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության համար»:

«Դա հարված է լինելու Ադրբեջանի համար: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կուզենար իր երկիրը վերածել գազի խոշորագույն արտահանողի», - գրում է թերթը:
Ադրբեջանի և ԵՄ-ի պաշտոնատար անձինք խոսել էին «Հարավային գազային միջանցքի» զարգացման առավելությունների մասին Թուրքիայի և Հունաստանի տարածքով Ադրբեջանից Իտալիա գազի փոխադրման համար:

Հարավային գազային միջանցքի շինարարությունն արդեն մեկնարկել է: Սպասվում է, որ գազի առաջին մատակարարումները Եվրոպա կսկսվեն 2019 թվականի վերջին:
«Սակայն, եթե «Թուրքական հոսքը» գործարկվի, որը պետք է պատրաստ լինի 2019 թվականին, «հնարավոր է, որ անիմաստ կլինի, ինչպես ծրագրվել էր, ընդլայնել «Հարավային գազային միջանցքի» ծավալը»,- նշում է ամերիկյան հրատարակությունը:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մելութ Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքին հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում քննարկվել է «Թուրքական հոսք» և TANAP (Անդրանատոլիական) գազատարների հնարավոր միավորման մասին հարցը:

Պաշտոնական Բաքուն դեռեւս չի մեկնաբանում այդ հայտարարությունը` չնայած TANAP-ը հանդիսանում է «Հարավային գազային միջանցքի» օղակը, որով ադրբեջանական գազը պետք է հասնի Թուրքիա և Եվրոպա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular