ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ում հայտարարել են ԿԺԴՀ մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԿԺԴՀ-ն մարդասիրական օգնության կարիք ունի, ինչը հաստատում են «բացահայտ վկայությունները»: Հուլիսի 11-ին այս մասին հայտարարել Է հումանիտար հարցերի գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը, որը հուլիսի 9-ին աշխատանքային այցով ժամանել Է այդ երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրության մեջ, որը զետեղվել Է նրա Twitter-ում, Լոուքոքը նշել Է, որ ԿԺԴՀ-ում տեսել Է «մարդասիրական օգնության կարիքի բացահայտ վկայություններ»: Նրա խոսքով՝ գյուղական վայրերում երեխաների ավելի քան կեսը մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի: Բացի դրանից, «երկրում երեխաների շուրջ 20 տոկոսը տառապում Է թերասնումից»:

Լոուքոքը նաեւ հայտնել Է, որ հիվանդանոցներից մեկում, ուր նա այցելել Է, բուժման մեջ են 140 հիվանդներ, որոնք տառապում են տուբերկուլյոզից, սակայն դեղորայքը բավականացնում Է նրանցից սոսկ 40-ին օգնություն ցույց տալու համար: Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել Է, որ կարիքավորներին օգնություն ցույց տալու համար հումանիտար աշխատողների մուտքի հարցում նկատվում են դրական փոփոխություններ: Հուլիսի 10-ին ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ֆարխան Խաքը հայտնել Է, որ Լոուքոքն աշխատանքային այցով ժամանել Է ԿԺԴՀ, որպեսզի հանդիպումներ անցկացնի ԿԺԴՀ-ի իշխանությունների ներկայացուցիչների հետ եւ ավելի լավ պատկերացում կազմի երկրի հումանիտար իրադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular