ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք նախարարը հայտնել է, թե ինչ է խնդրել Պուտինը Էրդողանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Պարոն Պուտինը խնդրել է մեզ, որ թույլ չտանք ՌԴ–ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող երկրները Թուրքիայի միջոցով ճեղքեն պատժամիջոցները»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ավելի լավ մակարդակի են հասնելու, քան նախկինում էին։ «Պարոն Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը շատ հաջող է անցել։ Մեր առեւտրաշրջանառությունը նվազել է 43 տոկոսով։ Մեր նպատակն է՝ երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Համատեղ կարեւոր նախագծեր կան, որոնք կյանքի են կոչվելու։ Աքքույուի եւ «Թուրքական հոսքի» ծրագրերը ժամանակատար են, սակայն մենք արագացնելու ենք դրանք»,–ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, թե Վլադիմիր Պուտինը Էրդողանից մի բան է խնդրել՝ թույլ չտալ ՌԴ–ի պատժամիջոցների տակ գտնվող երկրներին Թուրքիայի միջոցով չեղքել այդ պատժամիջոցները։ «Մենք, իհարկե, նման բան թույլ չենք տա»,–ամփոփել է Չավուշօղլուն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular