ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի եւ Թրամփի հանդիպումը շատ կարեւոր Է, այն բոլոր կողմերի օգտին Է. Մեկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը շատ կարեւոր Է բոլոր կողմերի եւ ընդհանուր անվտանգության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին Բրյուսելում այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Անշուշտ, երեկ մենք քննարկեցինք այդ հանդիպումը,- ասել Է նա:- Ես կարծում եմ, որ Պուտինի հետ այդ հանադիպումը շատ կարեւոր Է, քանի որ այն, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պահպանում են երկխոսությունը, լավ Է մեզ բոլորիս համար եւ ամբողջությամբ վերցված անվտանգության համար»: Մերկելը հույս Է հայտնել, երկու նախագահները կքննարկեն զինաթափման հարցերը:

Նա նաեւ նշել Է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողվի բոլոր մասնակիցներն ընդգծել են կողմնակցությունը դաշինքին եւ պատրաստակամությունն ավանդ ներդնելու դրա ամրապնդման գործում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել Է, որ Թրամփը հանդիպմանը «(դաշնակիցներից) պահանջել Է այն, ինչը քննարկվում Է վերջին ամիսների ընըթացքում, ծախսերի բաշխման փոփոխություն»:

«Ես հասկանալ տվեցի, որ մենք գտնվում ենք այդ ճանապարհին, եւ որ դա մեր սեփական օգտին Է»,- նշել Է Մերկելը: Մերկելն ընդգծել Է, որ առեւտրի եւ պաշտպանության հարցերը հարկավոր Է առանձնացնել միմյանցից: «Մի թեման անվտանգությունն Է, այն անհրաժեշտ Է տարբերել մաքսերի խնդրից»,- ասել Է նա: «Իմ կարծիքով՝ առեւտրի հարցերը եւ անվտանգության հարցերն անհրաժեշտ Է առանձնացնել մեկը մյուսից»,- ընդգծել Է Մերկելը: Նա կրկին նշել Է, որ Եվրամիությունը պատարստ Է ԱՄՆ-ի հետ քննարկելու մաքսատուրքերի խնդիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular