ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՌԴ-ի համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում. Պուտին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կրեմլում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ներկայացնում ենք զրույցն ամբողջությամբ:

Վլադիմիր Պուտին: Հարգելի Սերժ Ազատի, հարգելի ընկերներ: Ինձ շատ հաճելի է բոլորիդ տեսնել Մոսկվայում:

Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում՝ թե բոլոր զգայուն գծերով և թե միջազգային հարթակում: Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքում՝ այստեղ մենք միասին համագործակցում ենք ՀԱՊԿ-ի և արդեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Մեզ համար շատ հաճելի է, և ես ցանկանում եմ Ձեզ շնորհավորել այդ առնչությամբ, ես նայեցի անցած տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո Ձեզ մոտ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հուսով եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի: Մենք շատ այլ երկկողմ բնույթի հարցեր ունենք, դրա համար շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ:

Սերժ Սարգսյան: Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի:
Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ավանդաբար, այնպես է ստացվել, որ տարվա այս ժամանակահատվածում մենք հանդիպում ենք այն բանի համար, որ քննարկենք մեր համագործակցության վիճակը, փոխանակվենք կարծիքներով թե երկկողմ, թե տարածաշրջանային օրակարգում առկա արդիական հարցերի շուրջ: Եվ, իհարկե, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի դիտարկման համար:

Հաճույքով ցանկանում եմ հաստատել, որ չնայած տարածաշրջանային և գլոբալ տնտեսությունում առկա խնդիրներին, 2016թ-ի առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և հասել գրեթե պատմական առավելագույնի: Դա, իհարկե, այն հնարավորությունների շնորհիվ է, որոնք մեզ տրամադրում է ԵվրԱզԷս-ը: Դա, իհարկե, շատ լավ է:

Այս ընթացքում, իհարկե, եղել են բարձրաստիճան անձանց ինտենսիվ փոխադարձ այցեր, և սկզբունքորեն մենք չունենք լուրջ խնդիրներ երկկողմ հարաբերություններում, և բոլոր հարցերը օպերատիվորեն կարգավորվում են:

Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ արտահայտել իր անձնական երախտագիտությունը այն ջանքերի համար, որ ներդնում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար: Իհարկե, շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն: Մենք դրան պատրաստ ենք:

Եվ շնորհակալություն Ձեզ այս հանդիպման համար, ինձ շատ հաճելի է:
Վլադիմիր Պուտին: Դուք գիտեք, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մենք, իհարկե, չէինք կարող շրջանցել այն սուր հարցը, որի մասին Դուք նշեցիք, այն է` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:

Իհարկե, հաճույքով Ձեզ կտեղեկացնեմ Բաքվում մեր զրույցների արդյունքների մասին:
Սերժ Սարգսյան: Շնորհակալություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular