ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայում ավելի քան հազար մարդ հիվանդանոց է տեղափոխվել սաստիկ շոգի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ 1042 մարդ հոսպիտալացվել է ջերմային շոկի պատճառով: Ճապոնիայի ողջ տարածքում վերջին մի քանի օրերի ընթացքում տաք եւ խոնավ եղանակ է սահմանվել, երբ ջերմաստիճանը օրվա ընթացքում  գերազանցում էր +30 աստիճան: Երկրի որոշ շրջաններում  էլ այն հասնում է + 39 աստիճանի:

Անցյալ տարի երկրում սաստիկ տապի պատճառով  44 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular